«Կյանքը պատերազմից հետո». Իդրամը` «Կյանքից ամուր» ֆիլմի հովանավոր (տեսանյութ)
Մեծ գործերը սկսում են փոքր քայլերից․ հավատարիմ մնալով այս սկզբունքին՝ Իդրամը հերթական անգամ կանգնեց պատերազմից հետո վերականգնողական փուլում գտնվող զինծառայողներին աջակցող նախագծերի կողքին։ Այս անգամ հերթը «Կյանքից ամուր» ֆիլմինն էր, որը կյանք ստացավ Իդրամի հովանավորությամբ։
Ֆիլմը ապրելու և ապրեցնելու մասին է, այն ուժի մասին, որն օգնում է վերականգնվել և առաջ շարժվել։
«Իդրամը որոշեց կանգնել ֆիլմի կողքին, որովհետև «Մի դրամի ուժը» նաև մեր հավաքական կամքի մեջ է, երբ մարդիկ Իդրամով պարզապես վճարումներ են կատարում, իրենք գիտեն, որ Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ փոխանցում են նախաձեռնությանը»,- ասաց IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
Ֆիլմի պրոդյուսեր Ծովինար Մկրտչյանը կարևորեց այն հանգամանքը, որ Իդրամը մշտապես կանգնած է նմանատիպ նախաձեռնությունների կողքին, և ընդգծեց այն կարևոր դերը, որը ֆիլմի ստեղծման գործում ունեցել է Իդրամը։ Ծովինար Մկրտչյանի խոսքով՝ «Կյանքից ամուր» ֆիլմն այն մարդկանց մասին է, որոնք պատերազմում կորցրել են ամենաշատը և ամենաթանկը։ «Բայց, չնայած դրան, ամենաշատն են պայքարում, գործում, փոխում, ապրում և ապրեցնում։ Ու եթե նրանք կարող են, ապա մենք ամենաքիչը պարտավոր ենք։ Այս ֆիլմն ապրել կարողանալու մասին է, այն ժամանակ, երբ ապրելը թվում է անհնար ու անիմաստ։ Ֆիլմի մտահղացման հեղինակը՝ Շուշան Ռաֆայելյանը, վարակեց իր հերթական սիրուն գաղափարով, որի հիմքում սերն է, քաղաքացիական բարձր պատասխանատվությունը և օգտակար գործ անելու մեծ ցանկությունը», - ասում է Ծովինար Մկրտչյանը։
Հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին` «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակներում օգոստոս ամսվա ընթացքում կուտակվող բոլոր «մի դրամների» գումարը կուղղվի Հերոսների վերականգնողական քաղաք - հոգեբանական վերականգնողական կենտրոնին։
Նախագծի հիմնադիր Սուրեն Արեենցի խոսքով՝ մի դրամի ուժը հնարավորություն է ստեղծում կյանքի կոչել պատերազմի ընթացքում իրենց առողջությունը չխնայած զինծառայողների համար անհնարին թվացող ծրագրերը:
«Մի դրամի ուժի բոլոր նախաձեռնությունները, եթե նկատում եք, գալիս է թիրախային, և հատկապես այս ոլորտում մեծ ներդրումներ է անում։ Եթե դու ունես ներուժ և ցանկություն, ապա կարող ես կանգնել երկրի կողքին, և խավարում բողոքելու փոխարեն մեկ լույս վառես»,-նշեց նա։
Սեյրան Սողոյանը «Կյանքից ամուր» ֆիլմի հերոսներից է։ Նրա խոսքով՝ ֆիլմով փորձել են կոտրել այն կարծրատիպը, թե պատերազմում վիրավորվածներն ապրել չեն ցանկանում։
«Հասարակությունը կարծում է, թե մենք՝ վիրավորներս, ապրելու ցանկություն չունենք, հիասթափված ենք, մենք փորձում ենք այս ֆիլմով կոտրել այդ կարծրատիպն ու ասել, որ ամեն ինչ սահմանափակված չէ, կապ չունի՝ ինչ ունակություններ ունես, ինչ իրավիճակ ունես, կյանքը շարունակվում է»,- ասաց նա։
Իդրամը «ԱյԴի բանկի» հետ համատեղ շարունակելու են կանգնել պատերազմից հետո վերականգնողական փուլում գտնվող զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին՝ հանդես գալով նմանատիպ նախաձեռնություններով։










