Փհենյանը սպառնացել է կործանել Հրվ. Կորեայի իշխանություններին՝ երկրում COVID-19 տարածելու փորձի համար

10:57 • 11.08.22

Հյուսիսային Կորեան ոչնչացմամբ է սպառնացել Հարավային Կորեայի իշխանություններին՝ Հյուսիսային Կորեայի տարածքում կորոնավիրուսը տարածելու փորձի համար: Այս մասին օգոստոսի 11-ին ասված է Հյուսիսային Կորեայի առաջնորդի կրտսեր քրոջ՝ Կիմ Յե Չժոնի հայտարարության մեջ. նա Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալն է, հայտնում է Regnum գործակալությունը։ 

«Եթե թշնամին շարունակի այնպիսի վտանգավոր գործողություններ, ինչպիսին է վիրուսի մուտքը մեր երկիր, մենք դրան կպատասխանենք ոչ միայն վիրուսի, այլև Հարավային Կորեայի իշխանությունների ոչնչացմամբ», - ասվում է Կիմ Յե Չժոնի հայտարարության մեջ:

Նա նաև պարզաբանել է, որ ԿԺԴՀ իշխանությունները մտահոգված են, որ Հարավային Կորեայի հետ սահմանին գտնվող Հյուսիսային Կորեայի շրջաններից մեկում սկսել են զանգվածաբար հայտնաբերել COVID-19 վարակի դեպքեր։

Միևնույն ժամանակ, ԿԺԴՀ ղեկավարի կրտսեր քույրը նշել է, որ այն, որ SARS-CoV-2-ով վարակված մեկ անձ կամ առարկա կարող է շատ արագ վարակել շատ այլ մարդկանց և լուրջ ճգնաժամ առաջացնել, անվիճելի փաստ է։

«Ելնելով դրանից՝ մենք գալիս ենք այն եզրակացության, որ այլևս չենք կարող անտեսել Հարավային Կորեայից աղբի շարունակական հոսքը։ Սա ուղղակի հակաէթիկայի հանցագործություն է։ Կարևորն այն է, որ հարավկորեական խամաճիկները շարունակում են թռուցիկներ և կեղտոտ առարկաներ գցել մեր տարածք»,- ասել է Կիմ Յե Չժոնը։