Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի․ shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 12-ին ժամը 07։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի ետնամասում կնոջ դի կա։
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Տեղի ունեցածը սպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, որից նմուշներ են վերցվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










