Խնդրահարույց շուրջ 60 հասցեից փողոցներում տեղադրված կանգնակները դուրս են բերվել (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ շարունակում է ստուգայցերը փողոցներում տեղադրված կանգնակները հեռացնելու նպատակով:
«Դրանք ոչ միայն արգելված են օրենքով, այլև խոչընդոտում են երթևեկությունը:
Վերջին երկու շրջայցի ընթացքում խնդրահարույց շուրջ 60 հասցեից կանգնակները դուրս են բերվել:
Հայտնաբերված դեպքերի առնչությամբ կազմվում են արձանագրություններ, տնտեսվարողները՝ տուգանվում»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:










