Արայիկ Հարությունյանը Ամարասում մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագին (լուսանկարներ)

16:57 • 14.08.22

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 14-ին Ամարասի վանական համալիրում մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի  պատարագին։

 Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը պատարագից հետո ներկա է գտնվել նաև  խաղողօրհնեքի արարողությանը, ողջունել օրվա խորհրդի առթիվ վանքի հարակից հատվածում շրջանային վարչակազմի կողմից կազմակերպված բերքի հյուրասիրության մասնակիցներին։