Հունաստանում մեկնարկել է ջրային պտտահողմերի սեզոնը (տեսանյութ)

21:22 • 14.08.22

Հունաստանում մեկնարկել է ջրային պտտահողմերի սեզոնը, ինչի մասին գրել է  Greek City Times պարբերականը՝ հրապարակելով ուշագրավ տեսանյութ:

Ջրային պտտահողմն իր բնույթով նման է սովորական տորնադոյին, սակայն ձևավորվում է մեծ ջրավազանների մակերևույթին և միացված է կուտակ ամպերին։ Ջրային պտտահողմը կարող է առաջանալ սովորական տորնադոյի՝ ջրային մակերևույթի վրայով անցման ժամանակ։

Այս երևույթն ավելի հաճախ հանդիպում է արևադարձային լայնություններում։ Ի տարբերություն սովորականի, ջրային պտտահողմը տևում է ընդամենը 15-30 րոպե: