ԱԻՆ-ը հրապարակել է պայթյունից հետո որոնվող քաղաքացիների անունները

23:08 • 14.08.22

ԱԻՆ-ը հրապարակել է որոնվողների տվյալներով ցուցակը՝ ըստ «911» թեժ գծին ստացված զանգերի:

Նախարարության հրապարակած նախնական ցանկում ընդգրկված էր 25 անուն, ավելի ուշ ներկայացվեց նոր ցանկ, որտեղ ընդգրկված է 19 քաղաքացու տվյալ։

Ցանկը ներկայացնում ենք ստորև․

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան 

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան 

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․

10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

13․ Վանիկ Ամիրխանյան

14․ Ջեմմա Նազարյան, ծնված 1960 թ․

15․ Անահիտ Խալաթյան

16․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

17․ Արմեն Թորոսյան

18․ Անահիտ Երվանդի

19․ Արամ Հարությունյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում ԱԻՆ-ը խնդրում է զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոտացած հուժկու պայթյունի հետևանքով զոհվել է 3, տուժել 61 քաղաքացի։ Եվս 20 քաղաքացու հետ կապ հաստատել չկարողանալու մասին ահազանգել են նրանց հարազատները։ Այս պահին որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։