Ահազանգ ենք ստացել, որ անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա երեխայի հետ. ԱԻ նախարարը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին

22:50 • 14.08.22

Ահազանգ ունենք, որ 5 տարեկան երեխա և նրա հղի մայրը անհետ կորած են, եղել են այցելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նախարարի խոսքով` փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար:

Խոսելով պայթյունից զոհված քաղաքացիների մասին՝ նախարարը նշեց, որ նրանցից մեկը մոտ 50 տարեկան տղամարդ է, մյուս երկուսը կանայք են՝  մինչև 50 և մինչև 40 տարեկան։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոտացած հուժկու պայթյունի հետևանքով զոհվել է 3, տուժել 61 քաղաքացի։ Եվս 20 քաղաքացու հետ կապ հաստատել չկարողանալու մասին ահազանգել են նրանց հարազատները։ Այս պահին որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։