Փլատակներից ձայն է լսվել, քաղաքացուն դեռ դուրս չեն բերել, աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ խոսնակ

21:00 • 15.08.22

Տեղեկատվություն է տարածվում, որ փլատակներից քաղաքացի կամ քաղաքացիներ են դուրս բերվել։Հայտնում եմ, որ փլատակներից լսվել է ձայն, այդ հատվածում ևս աշխատանքներ են իրականացվում քաղաքացուն կամ քաղաքացիների դուրս բերելու ուղղությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել։