Իսրայելը Սիրիայում հարվածներ է հասցրել ռուսական ռազմակայանների մոտ Իրանի թիրախներին

14:09 • 15.08.22

Իսրայելը երեկ Սիրիայի տարածքում՝ Միջերկրական ծովի ափին Ռուսաստանի գլխավոր սիրիական բազաների մոտ, մի քանի հարված է հասցրել իրանական օբյեկտներին, հայտնել են տարածաշրջանային հետախուզական և սիրիական ռազմական աղբյուրները, հաղորդում է Reuters-ը:

Սիրիական բանակը հայտնել է, որ երեք զինծառայող է զոհվել, երեքը՝ վիրավորվել Տարտուս նահանգի հարավում իսրայելական երկու միաժամանակյա հարձակման հետևանքով։

Տարտուսի ափամերձ շրջանում գտնվող սիրիական բանակի սպան, անանունության պայմանով, Reuters-ին ասել է, որ նավահանգստային քաղաքից հարավ գտնվող Աբու Աֆսա գյուղի մոտ գտնվող իրանական բազան թիրախավորվել է:

Հարվածները մոտ են եղել ռուսական ռազմածովային ուժերի միակ միջերկրածովյան բազային Տարտուս նավահանգստում, որտեղ տեղակայված են ռուսական ռազմանավերը, մինչդեռ Մոսկվայի գլխավոր Հմեյմիմ ավիաբազան նույնպես գտնվում է մերձակա Լաթաքիա նահանգում:

Աղբյուրը նկատում է, որ Սիրիայում ռուսական ուժերը պարբերաբար աչք են փակում Իրանի կողմից ենթադրյալ հովանավորվող ուժերի վրա իսրայելական օդային հարվածների վրա: