Հնդկաստանում 15-ամյա աղջիկը, սերն ապացուցելու համար, իրեն ներարկել է ՄԻԱՎ վարակակիր ընկերոջ արյունը
Հնդկաստանում 15-ամյա աղջիկը մտածել է իր սերն ապացուցելու տարօրինակ միջոց՝ որպես սիրո անվիճելի ապացույց՝ նա ներարկել է ՄԻԱՎ վարակակիր ընկերոջ արյունը: Այս տարօրինակ պատմությունը տեղի է ունեցել Հնդկաստանի Ասամ նահանգում, գրում է Oddity Central-ը:
Սիրո այս արտասովոր դրսևորման մասին լուրը ցնցել է ոչ միայն 15-ամյա աղջկա ընտանիքին, այլև ողջ հասարակությանը:
Աղջիկն ու իր ընկերը միասին էին մոտ երեք տարի՝ սկզբնապես Facebook-ում հանդիպելուց հետո: Հաջո քաղաքից ՄԻԱՎ վարակակիր տղան նախկինում մի քանի անգամ փորձել էր փախչել սիրելիի հետ, սակայն աղջկա ծնողները հայտնաբերել էին նրանց և դեռահասին վերադարձրել տուն:
Այս անգամ սիրելիի հետ փախչելու փոխարեն 15-ամյա աղջիկը գտել է ավելի ծայրահեղ միջոց՝ ապացուցելու իր սերը նրա հանդեպ։ Նա օգտագործել է ներարկիչ՝ իրեն ՄԻԱՎ-ով վարակված արյունը ներարկելու համար՝ իմանալով, թե ինչ ռիսկերի է ենթարկվում իրեն:
Հաջոյի ոստիկանությունն արդեն ձերբակալել է աղջկա ընկերոջը, տուժածի ծնողները բողոք են ներկայացրել նրա դեմ։ Ինչ վերաբերում է աղջկան, ապա նա ներկայումս գտնվում է բժիշկների հսկողության տակ, սակայն, ամենայն հավանականությամբ, նա պետք է ամբողջ կյանքում դեղորայք ընդունի, որպեսզի ՄԻԱՎ վիրուսը չքանդի նրա իմունային համակարգը:










