Փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ 7-ի

19:16 • 15.08.22

Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։


«Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել էր 60-ից ավելի քաղաքացի։ 21 անձ անհետ կորած է համարվում, նրանց թվում կա ՌԴ 1 և Իրանի 5 քաղաքացի։