Խոր ցավ ու կսկիծ եմ ապրում մեր ժողովրդին պատուհասած աղետի կապակցությամբ, համբերություն բոլորիս. Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ

12:35 • 15.08.22

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

«Խոր ցավ ու կսկիծ եմ ապրում մեր ժողովրդին պատուհասած աղետի՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Ցավակցության ու վշտակցության խոսքերս եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին։

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։

Ուժ, կորով ու համբերություն բոլորիս»,- ասված է ցավակցական ուղերձում: