Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաև մանկահասակ երեխայի և հղի կնոջ դիեր. ԱԻ նախարար

08:31 • 16.08.22

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են ևս 8 քաղաքացու դի, այդ թվում՝ մեկ երեխայի և հղի կնոջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին...

Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- գրել է նա։