Ուկրաինայի ԱԳ նախարարը խոստովանել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո իր ամբողջ ընտանիքը շների հետ լքել է երկիրը

14:57 • 16.08.22

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան խոստովանել է, որ իր ընտանիքը լքել է երկիրը պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է iz.ru-ն՝ մանրամասնելով, որ պաշտոնյան այս մասին ասել է Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում։

«Լույս փետրվարի 25-ը հասա սահման, այդ պահին եկան երեխաներս, ծնողներս, շները, բոլորին գրկեցի, համբուրեցի, մտա Ուկրաինա, նրանք դուրս եկան Ուկրաինայից», - ասել է Կուլեբան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի այս հայտարարությունը:

«Այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք Կիևի ռեժիմի իսկական հայրենասիրության մասին: Շներն ամեն ինչից վեր են»,- երեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, գրել է նա Telegram ալիքում:

Ռուսաստանը փետրվարի 24-ից Ուկրաինայում ռազմական գործողություն է իրականացնում Դոնբասի պաշտպանության համար։