Հետնամասում շինություններ կան, որտեղից ևս դիեր են հայտնաբերել, երբ հասկանանք, որ այնտեղ այլևս չկան քաղաքացիներ, կապամոնտաժենք․ԱԻ նախարար

11:33 • 16.08.22

Ամբողջ գիշեր արտակարգ աշխատանքներ են տարվել, ներկա պահին ունենք 16 զոհ, 17 անհետ կորած, անհետ կորածների մասով սկզբնապես ունեինք 18 հոգու մասին ահազանգ, հետո պարզվեց, որ մի քաղաքացին երկրում չէ և այստեղ չի էլ եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվում, որովհետև չկա հրդեհ, կատարվում է հովացման աշխատանք։ Ինչքան մաքրում ենք փլատակները, այնքան փոքր օջախներ են բռնկվում։ Այս պահին ամբողջ ծավալով իրականացվում են միմիայն որոնողափրկարական աշխատանքներ»,- ասաց նախարարը։

Վերջինս նշեց, որ քանի դեռ հավանականություն կա, որ փլատակներում քաղաքացիներ կարող են լինել, ծանր տեխնիկա չի կիրառվում։

«Հնարավորինս բացազատում ենք տարածքը, այնուհետև ծանր տեխնիկա օգտագործելուց առաջ փրկարաները դիտարկում են իրականացնում, որից հետո ծանր տեխնիկան օգտագործվում է»,- նշեց Փամբուխչյանը։

Նախարարն անդրադարջավ նաև երեկվաից հղի կնոջ և նրա հինգամյա երեխայի ողջ լինելու մասին տարածված տեղեկություններին՝ նշելով․

«Խնդում եմ մեր քաղաքացիներին՝ հետևել միմիայն պաշտոնական լուրերին, այդ անհեթեթ սպասումները, որ տալիս են քաղաքացիներին՝ բացասական էմոցիանալ ֆոնի վրա, ընդհանրապես չի օգնում մեր աշխատանքներին և բարոյահոգեբանական մթնոլորտին։ Չի կարող լինել որևէ դեպք, որ մասին մենք չիմանանք, առաջին  նորությունները իմանում ենք մենք և հայտնում լրատվամիջոցներին։ Այս պահին որոնողափրկարական աշխատանքներին օրվա ընթացքում մասնակցում է մինչև 150 մարդ, փրկարարներին օգնում են Հայկական Կարմիր խաչի կամավորները և ՈՄԱ ՀԿ-ն, մարդկային և տեխնիկական ռեսուրսի պակաս չկա»։

Հարցին՝ առևտրի կենտրոնի սեփականատերը դեպքի վայրո՞ւմ է, հանդիպե՞լ է իր հետ, նախարարը պատասխանեց.

«Սեփականատերերից հանդիպել է, հենց այսօր էլ հանդիպել է, որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հարկերում եթե կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաեւ այդ հատակագծերը։ Նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, մենք դրանով կարողանանք ավելի մանրակրկիտ որոնողական աշխատանքներ կատարել»։

Անդրադառնալով շենքի սյուներն ապամոնտաժելուն՝ նախարարը հայտնեց, որ երկու սյուներ երեկ ապամոնտաժվել են. «Բայց կա ևս երկու հատված՝ մեկը հիմնական շենքն է, որին դեռ չենք ուզում ձեռք տալ և հետնամասում կան ևս շինություններ, այնտեղից էլ ենք դիեր հայտնաբերել։ Երբ հասկանանք, որ այնտեղ այլևս չկան քաղաքացիներ, կապամոնտաժենք»։