Ռուսաստանում կինը թփերի մեջ լքված նորածնի է հայտնաբերել
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի Սովետսկի թաղամասում տեղի բնակիչը նորածին երեխայի է հայտնաբերել բազմահարկ շենքի պատուհանների տակ՝ թփերի մեջ։ Այս մասին հայտնում է Ni Mash Telegram ալիքը։
Երեխային հայտնաբերած կինը բազմահարկ շենքի մոտ տեսել է սրբիչներով և ծածկոցներով մի կապոց, որի մեջ հապճեպ կտրված պորտալարով նորածին էր։
Փոքրիկին շտապօգնության մեքենան տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները երեխայի մոտ վնասվածքներ են հայտնաբերել:
Իրավապահները սկսել են փնտրել նորածնի ծնողներին։










