Ամերիկացիներն Աֆղանստանում թալիբներին թողել են ավելի քան 85 միլիարդ դոլար արժողությամբ աշխարհի լավագույն ռազմական տեխնիկան. Թրամփ

10:23 • 16.08.22

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն Աֆղանստանը թալիբների կողմից գրավելու մեկամյակի կապակցությամբ այդ երկրում իշխանության գրավումն անվանել է «ամենամոթալի, ապաշնորհ և նվաստացուցիչ իրադարձությունը Միացյալ Նահանգների պատմության մեջ»:

Թրամփն այս հայտարարությունն արել է իր Truth Socia հաշվում ճիշտ նույն օրը, երբ մեկ տարի առաջ երբ իսլամական ֆունդամենտալիստական խմբավորումը ներխուժել է մայրաքաղաք Քաբուլ՝ ԱՄՆ-ի բանակի հեռանալուց առաջ:

«Ուղիղ մեկ տարի առաջ Աֆղանստանի աղետը Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենախայտառակ, ապաշնորհ և նվաստացուցիչ իրադարձությունն էր», - ասել է Թրամփը։

Նախկին նախագահը շեշտել է, որ իրեն տխրեցրել է ոչ թե Աֆղանստանից ամերիկյան զորքերի բուն հեռանալը, այլ հեռանալու ձևը: Ըստ Թրամփի՝ ամերիկացիները թշնամուն թողել են ավելի քան 85 միլիարդ դոլար արժողությամբ աշխարհի լավագույն ռազմական տեխնիկան: