«Սուրմալու»-ի ողբերգական դեպքից հետո նյարդերի և էմոցիաների գերլարում է բոլորիս մոտ. Նազելի Բաղդասարյան

16:55 • 17.08.22

Նախօրեին և այսօր Շիրակի մարզում կեղծ ահազանգեր են գրանցվել հարկ վճարողների սպասարկման կենտրոնում, «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում տեղադրված ռումբի վերաբերյալ։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«ԱԻՆ-ի և իրավապահ համակարգի աշխատակիցները օպերատիվ արձագանքել են, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։

Ահազանգողների նմանօրինակ գործողությունները հակապետական են և հասարակության դեմ են ուղղված, բնականաբար քրեական պատասխանատվությունն առավել քան ակնհայտ է։

Հատկապես այս օրերին՝ «Սուրմալու»-ի ողբերգական դեպքից հետո, նյարդերի և էմոցիաների գերլարում է բոլորիս մոտ։

Զգոնություն և տոկունություն բոլորիս»,- գրել է Բաղդասարյանը:։