Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
13:40 • 17.08.22
ՀՀ ԱԳ նախարարի` ս․թ․ օգոստոսի 17-ի հրամանով` Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս։
Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ կայքից:
Ավելի վաղ Լևոն Մինասյանը զբաղեցնում էր պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնը: Այդ պաշտոնից Մինասյանն ազատվել է ս.թ. օգոստոսի 16-ից:
Placeholder










