Հուսանք՝ միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա․ Մասիսի քաղաքապետ
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը տեղեկացրել է, որ պայմանավորված այսօր քաղաքապետարանի շենքում գրանցված միջադեպով, ընդհատում է արձակուրդն ու վերադառնում։
«Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,
Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ:
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա…»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան նռնակով զինված անձը ներխուժել է քաղաքապետարանի շենք, ըստ ականատեսների՝ հնչել են կրակոցներ։
Նշվում է, որ ներխուժողն ավագանու նախկին անդամ է, այս պահին նա դեռ քաղաքապետարանի շենքում է"










