Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել այն․ shamshyan.com

22:51 • 19.08.22

Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել․ տեղեկացնում է shamshyan.com-ը։

Այս պահին քաղաքապետարանի  ներսում այդ քաղաքացու հետ բանակցություններ  են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Վարդան Վարդանյանը:

Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի  երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը,  պարզվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։