Մասիսի քաղաքապետարն զինված մուտք գործած անձը ավագանու նախկին անդամ է
Նռնակով ու զենքով Մասիսի քաղաքապետարան մուտք գործած անձը,ըստ Tert.am-ի տեղեկությունների, Մասիս քաղաքի բնակիչ է, Մասիսի ավագանու նախկին անդամ։
Tert.am-ին հայտնի դարձավ, զինված անձի մուտք գործելու պահին շենքում եղել են մաքրուհիներն ու պահակը, ովքեր անվտանգ հեռացել են շենքից։
Այս պահին դեռ անձը շարունակում է մնալ Մասիսի քաղաքապետարանի ներսում, տեղում աշխատում են իրավապահները։










