Աշտարակ-Դավթաշեն խճուղում թերությունները մենակ ե՞ս եմ տեսնում․ նշանները պառկում են, տենց էլ մնում են․ Երևանի քաղաքապետ
Ճանապարհների թերությունները մենակ ե՞ս եմ տեսնում․ նշանները պառկում են, տենց էլ մնում են․ Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խոհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդադարձավ Աշտարակ-Դավթաշեն ճանապարհին՝ նշելով, որ թերություններ կան այնտեղ։
«Աշտարակ-Դավթաշեն խճուղում թերություններ կան, մենակ ե՞ս եմ տեսնում այդ թերությունները։ Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարնե՛ր, այդ ճանապարհահատվածի սպասարկման համար առանձին մրցույթ էինք հայտարարում, որպեսզի ընթացիկ սպասարկում իրականցվի, որ ճանապարհի բորդյուրները չսկսկեն քիչ-քիչ քանդվել։ Ավտոմեքենայով, որ շրջեք, կտեսնեք՝ ներկման, աղբահանության աշխատանքներ կան, նշաններ կան, որ վթար է եղել, նշանը պառկած մնացել է, չենք վերականգնել։ Այս տեմպերով քիչ-քիչ ճանապարհը կմաշվի»,- ասաց քաղաքապետը։
Վերջինս նաև ընդգծեց, որ ճանապարհների ընթացիկ սպասարկման համար առաձին բյուջե են նախատեսել՝ հանձնարարելով վարչական շրջաների ղեկավարների զբաղվել այդ հարցով։










