Երևանի ավագանին Մալխաս Ամոյանին բնակարանը նվիրելու որոշում է կայացրել. քաղաքապետ

18:29 • 23.08.22

Հաշվի առնելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Մալխաս Ամոյանի մարզական հաջողություններն ու բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դեռ հունիս ամսին ավագանին նրան բնակարանը նվիրելու որոշում էր կայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Նոր բնակարանի բանալիներն արդեն վարպետի մոտ են»,- գրել է նա և լուսանկար հրապարակել Ամոյանի հետ։