Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ

16:38 • 23.08.22

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ՝ Մոսկվայում:

Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ հավելելով, որ  ձեւավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ: