Իրանում մեկնարկել են զորավարժություններ՝ ավելի քան 150 անօդաչու թռչող սարքի կիրառմամբ

14:45 • 24.08.22

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը չորեքշաբթի առավոտյան սկսել է անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զորավարժությունները, գրում է IRNA գործակալությունը։

Զորավարժություններն անցկացվում են համազգային իրանական բանակի բազմաթիվ ուժերի մասնակցությամբ՝ ներգրավված է ավելի քան 150 անօդաչու թռչող սարք։

Զորավարժությունները կտևեն երկու օր։