«Ֆասթ Կրեդիտ»-ը նոր մասնաճյուղ է բացել «Զվարթնոց» օդանավակայանում (տեսանյութ)
«Ֆասթ Կրեդիտ»-ը ընդլայնում է իր ծառայությունների տրամադրման աշխարհագրությունը՝ բացելով նոր՝ 29-րդ մասնաճյուղը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում:
Մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն նորագույն տեխնիկայով հագեցած, ժամանակակից և հարմարավետ սրահում։

«Զվարթնոց» մասնաճյուղը կգործի 24/7 ռեժիմով. հիմնական նպատակն է առավել հասանելի դարձնել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները, մասնավորապես՝ տարադրամի փոխանակում, վարկերի տրամադրում՝ ոսկու գրավով և ոչ միայն և ապահովագրական ծառայությունների մատուցում:

«Ֆասթ Կրեդիտ»-ը շարունակում է ակտիվ կերպով ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ հաճախորդներին ավելի մոտ ու հասանելի լինելու համար։

«Ֆասթ Կրեդիտ»-ի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ:










