Իտալիայի ափերի մոտ խորտակվել է Գենադի Այվազյանին պատկանող 40 մետրանոց զբոսանավը (տեսանյութ)

22:31 • 24.08.22

Իտալիայի ափամերձ անվտանգության ծառայությունը գործողություն է իրականացրել Կատանզարո քաղաքի մոտակայքում 40 մետրանոց զբոսանավի վթարի վայրում։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը, «Սագա» նավի սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Գենադի Այվազյանն է, որը գործունեություն է ծավալում ածուխի արդյունահանման ոլորտում։ 

Նավը եղել է Կայմանյան կղզիների դրոշով։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ․ զբոսանավը դուրս էր եկել Գալիպոլի նավահանգստից և ուղղվել դեպի Սիցիլիայի հյուսիս-արևելյան ափ։

Փրկարարները դուրս են բերել զբոսանավի 4 ուղևորներին ու անձնակազմի 5 անդամներին։ 

Հրապարակվել է նաև նավի խորտակվելու տեսանյութը։