Մի սկանդալից՝ մյուսը. Ֆինլանդիայի վարչապետը ներողություն է խնդրել իր պաշտոնական նստավայրում արված խնդրահարույց լուսանկարի պատճառով (լուսանկար)

11:22 • 24.08.22

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը ներողություն է խնդրել իր նստավայրում արված վիճահարույց լուսանկարի համար, որում երկու երիտասարդ կին, շապիկները վեր բարձրացրած, համբուրվում են՝ կրծքերը ծածկելով «Ֆինլանդիա» գրությամբ:

Ինչպես նկատում է The Guardian-ը, այս միջադեպը տեղի է ունեցել վարչապետի մասնակցությամբ սկանդալից ընդամենը մի քանի օր անց: Հիշեցնենք, որ Մարինը ստիպված է եղել օրգանիզմում թմրանյութի առկայության թեստ հանձնել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել էր նրա մասնակցությամբ մասնավոր խնջույքից մի տեսանյութ, որից կարելի էր ենթադրել, որ այնտեղ թմրանյութեր են օգտագործվել: Սակայն վարչապետի թեստի պատասխանը բացասական է եղել:

Ինչ վերաբերում է նստավայրում համբուրվող կանանց մասնակցությամբ սկանդալին, ապա 36-ամյա Մարինը հաստատել է, որ լուսանկարն արվել է Կեսարանտայի իր պաշտոնական նստավայրում՝ հուլիսին:

«Կարծում եմ՝ լուսանկարը պատշաճ չէ: Ներողություն եմ խնդրում դրա համար: Նման լուսանկար չպետք է արվեր»,-ասել է լրագրողներին երկրի ղեկավարը:

Նա հավելել է, որ «ընկերների հետ նստավայրում ժամանակ են անցկացրել, սաունա գնացել»:

Լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է Միսս Ֆինլանդիայի նախկին մասնակցի TikTok-ի էջում։ Այդ կինը երկու համբուրվողներից մեկն է:

Մարինը, որն  իշխանության է եկել 2019 թվականին 34 տարեկանում, նախկինում քննադատության թիրախ է դարձել իր պաշտոնական նստավայրում խնջույքների վերաբերյալ:

Նշենք, որ վարչապետն ամուսնացած է, ունի երեխա:

 

The cheeky image was taken beside Sanna Marin's desk against an official blue backdrop board in a workspace where she is often filmed making official Government announcementsMs Marin, 36, was forced to admit today that the photograph which was screenshotted from a video should 'never have been taken' after it began circulating on Twitter (Marin is pictured sitting at the desk where the infamous topless snap was taken)These screenshots taken from the Finnish influencer's TikTok show her gallivanting around the grounds of the Prime Minister's official residenceMs Marin is seen in white jeans (centre) dancing with friends at Klubi, an upmarket nightclub attached to a restaurant complex in central HelsinkiSanna Marin (pictured August 19) defended her right to party, saying everyone is entitled to a fun night out while denying that she did anything inappropriate or illegal