Ռուսաստանը բարձրացնում է իր ռազմակայանների մարտունակությունը Տաջիկստանում և Ղրղզստանում. Շոյգու

12:12 • 24.08.22

Աֆղանստանում իրավիճակի վատթարացման ֆոնին Ռուսաստանը բարձրացնում է իր ռազմակայանների մարտունակությունը Տաջիկստանում և Ղրղզստանում:

Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։