Փաշինյանն աշխատանքային այցով Ղրղզստանում է

12:50 • 25.08.22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։