Ստեփանակերտում թթվածնային սարքերի արտադրամասում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ, այս պահի դրությամբ տուժածներ չկան (թարմացված)

13:59 • 25.08.22

16:20

Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայությունից, այսօր Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։

Անմիջապես դեպքի վայր է ժամանել ԱՀ ԱՆ «Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը: Այս պահի դրությամբ տուժածներ չկան:

16:15

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո:

14:40
Հրդեհ թթվածնային սարքավորումների արտադրամասում։
Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Հրշեջ-փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։

Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։

13:58
Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթուն է առաջացել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Հանգամանքները պարզվում են։ Քիչ հետո կլինի պաշտոնական հաղորդագրություն։