Նոր Արաբկիր զբոսայգին, բոլորիս հայտնի Մալականի այգի անունով, հիմնանորոգվել է. Արամ Ազատյան (լուսանկարներ)

12:58 • 27.08.22

Նոր Արաբկիր զբոսայգին, բոլորիս հայտնի Մալականի այգի անունով, հիմնանորոգվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

«Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, ավագանու անդամների և մեր հարգարժան հյուրերի, սիրելի արաբկիրցիների հետ միասին, այսօր շրջել ենք այգու տարածքում և ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Փափազյան փողոցին հարակից տարածքը զբաղեցնող, մինչև Հրազդանի կիրճը ձգվող «Արաբկիր» զբոսայգին ապահովվել է ոռոգման ցանցով, նստարաններով, մարզասարքերով, խաղերով և սան հանգույցով:

Շնորհավորում եմ բոլորիս այս ուրախ առիթով»,- գրել է նա: