Չունենք նման տեղեկություն. Երևանը չի մեկնաբանում Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասների վերաբեերյալ Հաջիևի հայտարարությունը. Aysor.am

13:44 • 27.08.22

ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված  Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ակնկալվում է համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի  Ադրբեջանի ու Հայաստանի միջև Խաղաղության պայմանագիրը։

«Չունենք նման տեղեկություն։ Չենք մեկնաբանում։ Հանդիպման արդյունքներով կհրապարակվի համապատասխան հաղորդագրություն», - Aysor.am-ին ասացին կառավարությունից։