Մեծ Բրիտանիայում երեխաներն ատրակցիոնի անսարքության պատճառով 90 րոպե մնացել են օդում՝ 7 մ բարձրության վրա
Մեծ Բրիտանիայի Սաութպորտ քաղաքի զվարճանքի այգիներից մեկում ատրակցիոնը տեխնիկական խնդիրների պատճառով 90 րոպե մնացել է օդում՝ 7 մ բարձրության վրա, գրում է Daily Mail-ը:
Ականատեսների պատմելով՝ երեխաները օդում կախված են մնացել ու վախից անընդհատ բղավել են, լացել: Նրանցից մեկը հետագայում անգիտակից վիճակում հոսպիտալացվել է գլխի վնասվածքով:
Ընդհանուր առմամբ ատրակցիոնի վրա 19 մարդ է եղել:












