Ուկրաինայում պատերազմի ֆոնին` Ռուսաստանը Սիրիայից Ղրիմի մերձակայքում գտնվող ռուսական նավահանգիստ է տեղափոխել C-300-ի մարտկոց
Ռուսաստանը, ակնհայտորեն փորձելով ուժեղացնել իր հակաօդային պաշտպանությունը Ուկրաինայի հետ պատերազմում, Սիրիայից C-300 զենիթահրթիռային համակարգի մարտկոց է ուղարկել Ղրիմի մերձակայքում գտնվող ռուսական նավահանգիստ: Այս մասին վկայում են իսրայելական արբանյակային ընկերության տվյալները, գրում է english.alarabiya.net-ը:
ImageSat International-ի (ISI) ֆիքսած պատկերներում երևում է ապրիլին Սիրիայի Մասյաֆ քաղաքում C-300 հակաօդային մարտկոցի առկայությունը, իսկ օգոստոսի 25-ի դրությամբ համակարգը Տարտուս նավահանգիստ ուղարկելուց հետո մնացած դատարկ տեղը:
Առանձին պատկերները ցույց են տալիս մարտկոցի բաղադրիչները Տարտուսում օգոստոսի 12-ից 17-ը ընկած ժամանակահատվածում: Օգոստոսի 20-ի դրությամբ դրանք արդեն չեն եղել, ինչից ISI-ը եզրակացրել է, որ դրանք տեղափոխվել են ռուսական Սպարտա II նավ, որը Տարտուսից մեկնել է Նովոռոսիյսկի նավահանգիստ:
Refinitiv Eikon-ի տվյալները ցույց են տալիս, որ Սպարտա II-ը ներկայում գտնվում է Նովոռոսիյսկում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Ռուսաստանը ռազմական ներկայություն է պահպանում Սիրիայում 2015 թվականից, երբ միջամտել է այնտեղ քաղաքացիական պատերազմին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից:










