ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը ժամանել է Կիև. CNN

13:31 • 30.08.22

ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) պատվիրակությունը ժամանել է Կիև, հայտնում է CNN-ը, որի լրագրողները երեքշաբթի՝ օգոստոսի 30-ին, Կիևի հյուրանոցներից մեկում նկատել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակության անդամներին։

Առաքելությունը գլխավորում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

Օգոստոսի 31-ին ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ծրագրում է այցելել ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող  Զապորոժիեի ԱԷԿ՝  գնդակոծության և միջուկային աղետի սպառնալիքի աճի ֆոնին:

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, ստուգումը կսկսվի չորեքշաբթի օրը: Մասնագետները ԱԷԿ-ում կմնան մինչև շաբաթ: