Իմ հերոսներից մեկն էր. Շվարցենեգերն արձագանքել է Գորբաչովի մահվանը

16:20 • 31.08.22

Առաջիններից մեկը, ով արձագանքել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվանը, դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն էր։

«Միխայիլ Գորբաչովն իմ հերոսներից մեկն էր, և նրա հետ հանդիպելը պատիվ ու ուրախություն էր։ Ես աներևակայելի բախտավոր եմ նրան անվանել իմ ընկերը: Մենք բոլորս կարող ենք դասեր քաղել նրա ֆանտաստիկ կյանքից… Այժմ նա անցել է պատմության գիրկը, և ես գիտեմ, որ նա ուրախությամբ կվերամիավորվի իր սիրելի Ռաիսայի հետ՝ կրկին վերապրելով բոլոր ժամանակների մեծագույն սիրո պատմություններից մեկը»,- գրել է Շվարցենեգերը:

Օգոստոսի 30-ին կյանքից հեռացել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Նա մահացել է 91 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից։