Վեդիում ընդհարում է եղել հայերի ու թուրքերի միջև

12:02 • 01.09.22

Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ», - հայտնում են ՔԿ-ից:

ՔԿ-ից նշեցին նաև, որ նյութեր են նախապատրաստվում՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։  Վեդու կայարանում թուրքերը հայհոյել են հայերին։