Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը Եղիսաբեթ 2-րդ-ի մահվան կապակցությամբ

12:12 • 09.09.22


Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին: Այս մասին ասված է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում:

«Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը:

Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,- ասված է ուղերձում: