Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել. իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

11:00 • 11.09.22

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

 Այս մասին հաղորդագրություն է տարածել  ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Ըստ աղբյուրի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: