Ժամը 5–ի դրությամբ՝ Ադրբեջանը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Կապանի և Գորիսի ուղղություններով կիրառել տարբեր զինատեսակներ․ ՊՆ (տեսանյութ)
Ժամը 05։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Կապանի և Գորիսի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր, ՀՀ ԶՈՒ–ն համարժեք պատասխան է տալիս հակառակորդին, հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։










