ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, մինչև Թայվան ու Հայաստան աշխարհը ընտրության առաջ է ժողովրդավարության և ավտորիտարիզմի մեջ․ Նենսի Փելոսի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիիին Հայաստան ժամանելուց կարճ ժամանակ անց ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Մեր հիմնադիր հայրերը բռնապետության փոխարեն ընտրեցին ժողովրդավարությունը: Սերնդե սերունդ մենք պաշտպանել ենք այդ ընտրությունը:
ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, մինչև Թայվան ու Հայաստան աշխարհը ընտրության առաջ է ժողովրդավարության և ավտորիտարիզմի մեջ և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Երևան ժամանած Փելոսիին օդանավակայանում ընդունել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։










