Գերմանիայում կան նացիստական անցյալով պայմանավորված հոգեբանական պատնեշներ Ուկրաինային զենք մատակարարելու հետ կապված․ Զելենսկի

11:07 • 17.09.22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Գերմանիայից Ուկրաինային զենքի մատակարարման առանձնահատկությունները կապված են նացիստական անցյալի հետևանքով առկա պատնեշների հետ։

«Գերմանիայում գոյություն ունեն որոշակի հոգեբանական պատնեշներ Ուկրաինային զենք մատակարարելու հետ կապված, ինչը պայմանավորված է նրա նացիստական անցյալով», - նշել է նա։

Միևնույն ժամանակ Զելենսկին շեշտել է, որ այդ մատակարարումները կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի համար։