Սաուդյան Արաբիայի թագաժառանգը փոխել է որոշումն ու չի մասնակցի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը. լրատվամիջոցներ

21:23 • 18.09.22

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը չի մասնակցի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությանը, գրում է BBC-ն՝ հղում անելով երկրի արտգործնախարարությանը:

Ի սկզբանե թագաժառանգին հրավեր ուղարկվել է, սակայն սաուդցիները, սկզբում համաձայնելուց հետո, փոխել են իրենց որոշումը:

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչը հանդիսացող թագաժառանգին հրավիրելու որոշումը, քանի որ Բին Սալմանը արևմտյան հետախուզության կողմից մեղադրվել է 2018 թվականին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը պատվիրելու համար։

Ակնկալվում է, որ փոխարենը թաղմանը կմասնակցի արքայազն Թուրքի ալ-Ֆեյսալը՝ Սաուդյան Արաբիայի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ, ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի աղբյուրը: