Չարլզ III-ը մտադիր է զրկել արքայազն Հարիին, արքայազն Էնդրյուին և արքայադուստ Բեատրիսին իր պաշտոնական տեղակալների կարգավիճակից
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մտադիր է զրկել արքայազն Հարիին, արքայազն Էնդրյուին և արքայադուստ Բեատրիսին իր պաշտոնական տեղակալների կարգավիճակից։ Այս մասին հայտնում է PageSix-ը։
Պարբերականի տվյալներով՝ նոր միապետը մտադիր է փոփոխություններ անել այն օրենքում, որով սահմանվում է, թե ով կարող է փոխարինել իրեն երկրից բացակայելու կամ անգործունակ լինելու դեպքում։
«Այսպիսով՝ Յորքի դուքսը, Սասեքսի դուքսը և արքայադուստ Բեատրիսը կազատվեն միապետի հիվանդանալու դեպքում թագավորի պաշտոնական տեղակալների պարտականություններից, քանի որ նրանք չեն հանդիսանում թագավորական ընտանիքի գործող անդամ», - ասված է հաղորդագրության մեջ։
Ենթադրվում է, որ Չարլզ III-ը մտադիր է հնարավորինս շուտ հասնել օրենքի փոփոխության, և հնարավոր է՝ այդ պաշտոններում նշանակի քրոջը՝ արքայադուստր Աննային, և կրտսեր եղբորը՝ արքայազն Էդվարդին։
Համաձայն 1937 թվականին ընդունված ռեգենտության մասին օրենքի՝ պաշտոնական հարցերով պետական խորհրդականների պաշտոնում կարող են նշանակվել միապետի ամուսինը և նրա չորս հասուն ժառանգները։ Թագուհի Եղիսաբեթ II-ի կենդանության օրոք այդ պարտականությունը ստանձնել էին արքայազն Չարլզը, արքայազն Ուիլյամը, արքայազն Հարրին և արքայազն Էնդրյուն։










