Հայտնի է, թե երբ Պուտինը կընդունի ՌԴ-ում ՀՀ դեսպանի հավատարմագրերը

17:01 • 19.09.22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ սեպտեմբերի 20-ին, կընդունի ավելի քան 20 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը:

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, խոսքը Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Սերբիայի, Եգիպտոսի, Պորտուգալիայի, Կիպրոսի, Հարավային Կորեայի և Վենեսուելայի դեսպանների հավատարմագրերի մասին է:

Նշենք, որ ներկայում ՌԴ -ում ՀՀ դեսպանն է Վաղարշակ Հարությունյանը, որն այս պաշտոնում է նշանակվել ընթացիկ տարվա հունվարին: