80 տարեկանում կյանքից հեռացել է տիեզերական ամենաերկար թռիչքի ռեկորդակիր Վալերի Պոլյակովը

15:23 • 19.09.22

Խորհրդային տիեզերագնաց Վալերի Պոլյակովը, որին պատկանում է տիեզերական ամենաերկար թռիչքի ռեկորդը, մահացել է 80 տարեկանում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ռոսկոսմոս պետական կորպորացիան ափսոսանքով հայտնում է Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս, ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնաց, տիեզերք ամենաերկար թռիչքի (437 օր) համաշխարհային ռեկորդակիր Վալերի Պոլյակովի մահվան մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տիեզերագնացն իր ռեկորդը սահմանել է «Միր» ուղեծրային կայանի վրա աշխատելու ժամանակ։ Ընդհանուր առմամբ նա կատարել է երկու թռիչք և ընդհանուր առմամբ տիեզերքում անցկացրել 678 օր։

Պոլյակովի հետազոտությունն օգնել է ապացուցել, որ մարդու մարմինը պատրաստ է թռիչքների ոչ միայն դեպի մերձերկրյա ուղեծիր, այլև դեպի խորը տիեզերք։