Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության արարողությունը՝ Daily Mail-ի ֆոտոշարքում
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը թաղվել է Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգի մատուռի դամբարանում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միապետի դագաղը տարվել է նույն դամբարանը, որտեղ թաղվել է նրա ամուսինը՝ 2021 թվականի ապրիլի 17-ին կյանքից հեռացած Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը։
Թաղումից առաջ թագը, գունդը և գավազանը հանվել են թագուհու դագաղից։ Վինձորի դղյակի դեկանը՝ վերապատվելի Դեյվի Քոնները, միապետության խորհրդանիշները դրել է մատուռի խորանին։
«Այս աշխարհից ճանապա՛րհ գնա, ո՛վ քրիստոնյա հոգի», -ասել է Քոնները մինչ Եղիսաբեթ II-ի դագաղը կսկսեն իջեցնել դամբարանի փոսը։
Հիշեցնենք, որ թագուհին մահացել է սեպտեմբերի ութին: Այժմ Մեծ Բրիտանիայի թագավոր է նրա ավագ որդին՝ Չարլզ Երրորդը:
























